...Սկսած 2005թ.-ից կազմակերպչական գործունեությամբ ջանում ենք Հայաստանի արվեստագետների համար արտահայտման հորիզոններ բացել արևմտյան մշակույթի դաշտում, նպատակ ունենալով ծառայել Հայաստանի հնամենի երաժշտության հարուստ ժառանգությանը և որպես համերաշխության նշան Հայաստանի ներկայացուցիչների և այդ երաժշտական ժառանգության, որը, ցավոք, անհայտ է, կամ թերագնահատված է Արևմուտքում...
Այսօր մենք ապացույց ունենք: Նրանք, ովքեր համարձակություն ունեն մեզ վստահելու, իրենց համար հայտնագործում են երաժշտական բերկրանք` ինչպես դա եղավ Ռադիո-Ֆրանսի ունկնդիրների համար 2006թ. սեպտեմբերի 24-ին...
Ձեզ ենք դիմում` մշակույթի գործիչներ, որոնք խիզախություն ունեն դուրս գալու դոփված արահետներից, հրաժարվելու ակնբախ, ակադեմիական, անձնազուրկ, գրեթե անդեմ ծրագրեր կազմելու դյուրին ճանապարհից...