Հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթ

«Օշական» համույթ
Հրավիրված «Ռադիո Ֆռանս»-ի կողմից 2006 թ. սեպտեմբերի 24-ին
Ձևավորվելով Գրիգոր Առաքելյանի նախաձեռնությամբ 2005 թ.-ին, «Օշական» համույթը կրում է Հայաստանի սրբավայրերից մեկի անունը, ուր գտնվում է հայկական այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը (V դար): Համույթի երգացանկում ընդգրկված են հայկական ոսկեդարի (V-X դդ.) և միջնադարի (X-XIV դդ.) հոգևոր և աշխարհիկ եղանակները: Գործածվող նվագարաններն են Արևելքում տարածված քանոնը, հայկական ավանդական քեմանու տարատեսակը` թավ քեմանին (վերականգնված հին ձեռագրերից և մանրանկարներից), սրինգը և դուդուկը:
Ունկնդրելով «Օշական» համույթը երաժշտասերները հնարավորություն են ստանում խորասուզվել դարերի խորքի մեջ և բացահայտել հայ արվեստի քրիստոնեական շրջանի վիթխարի գանձարանի գոհարները: V-XIV դարերի այս նմուշները վկայում են այն մասին, որ հայկական երաժշտական արվեստը հիմնված է մի ինքնատիպ համակարգի վրա և չի հանդիսանում իբրև արևելյան կամ արևմտյան որևէ ճյուղ: Այս եղանակների ստեղծողները հայ միջնադարի հեղինակներն են, որոնք, լինելով հոգևորականներ, միևնույն ժամանակ երաժիշտ, բանաստեղծ, մանրանկարիչ և գիտնական էին...
Մեր ժամանակներում ժողովրդական երաժշտության մի ահռելի ժառանգություն գրառվել և մեզ է փոխանցվել Կոմիտասի շնորհիվ (1869-1935): Նրա անվան հետ է կապված հայ մշակույթի և երաժշտական պատմության մի նոր դարաշրջան: Կոմիտասն առաջինն էր, որ գեղչկական երգարվեստը հաստատեց իբրև ժողովրդական երաժշտության աղբյուր և հիմք:
Հիմքում ունենալով ավանդական ակունքները, «Օշական» համույթը ստեղծում է հայկական ավանդական և ժամանակակից երաժշտական մտածելակերպի մի նոր հյուսվածք:

2006-2007 Ֆրանսիայում հայտարարված Հայաստանի տարվա շրջանակներում համույթը ստացել է "Arménie, mon amie" լեյբլը և ֆինանսական օժանդակություն 3 համերգային շրջագայության համար:

Ղեկավար` Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կոմպոզիցիա և թավ քեմանի

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱ
Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1963թ. Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Ավարտելով Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Էդուարդ Միրզոյանի դասարան) և թավ ջութակի (Ալեքսանդր Չաուշյանի դասարան) բաժինները նա իր գործունեությունը ամբողջությամբ նվիրել է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը: Հայրենիքում` ավանդական երաժշտության ոլորտում ճանաչված իր նոր մոտեցումներով, նա առաջինն է, որ կիրառում է ժողովրդական նվագարանների նկատմամբ այնպիսի ձայնաշարային (լադային) համակարգ, որը զուրկ է արևելյան կամ եվրոպական ազդեծություններից և ի հայտ է բերում հզոր և ինքնատիպ մշակույթի վերածնունդ: Գ.Առաքելյանի մշակումները և ստեղծագործությունները հնչում են տարբեր երկրներում բազմաթիվ հայկական համույթների կատարմամբ:
2000-2004 թթ. նա հանդես է եկել Ֆրանսիայում` Radio France, Institut du Monde arabe, Դիժոնի «Աշխարհի հոգևոր երաժշտություն» փառատոնում, «Saint-Florent-le-vieil» փառատոնում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում (Քվեբեկի հոգևոր երաժշտության փառատոն), Մառոկոյում և Իրանում:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱ

2005թ. Գրիգոր Առաքելյանը հիմնում է հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթը, որն ընդգրկում է իր մեջ 8 երգիչ և 4 նվագող: 2007թ. ստեղծում է նաև «Օշական» տրիոն: Քեմանին, որ նվագում է Գ.Առաքելյանը, մի լարային նվագարան է, որն առնչվում է պատմական Հայաստանի հյուսիսային շրջանների հետ` Տրապիզոն, Ջավախք, Սև Ծովի երկայնքը: Առաջին հիշատակումները, որոնք առնչվում են լարային նվագարանների կամ քեմանու հետ գալիս են 9-դ դարից: 1993թ. Գրիգոր Առաքելյանը` վինագործ Մարտին Երիցյանի օգնությամբ ստեղծում է քեմանու մի նոր տարատեսակ` թավ քեմանի (տենոր քեմանի), որը մեկնաբանվում է նաև իբրև եվրոպական վիոլա դ՛գամբայի հայկական տարբերակ:

Երաժշտագետի խորագիր

MUSIQUES NOMADES

FRANCE MUSIQUE

Հատված հոկտենբերի 10 2006թ. հաղորդումից

նվիրված Գրիգոր Առաքելյանին,
նրա ստեղծած նվագարանին
(թավ քեմանի)
և «Օշական» համույթին
(ֆրանսերեն)

Հեղինակ` Սյուզանա Կյուբիկ
Թարգմանիչ` Ժերար Տեր-Հարությունյան